«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երեկ հինգերորդ պարտիան էր

Երեկ հինգերորդ պարտիան էր
16.11.2018 | 03:26

Շախմատային թագի համար Լոնդոնում անցկացվող մրցապայքարում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն ու Միացյալ Նահանգները ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան երեկ հինգերորդ անգամ նստեցին դեմ հանդիման:

Տասներկուռաունդանոց պայքարի նախորդ չորսում կողմերը չեն կարողացել կոտրել միմյանց դիմադրությունն ու բավարարվել են ոչ-ոքի արդյունքներով: Ինքնին հասկանալի է, որ եզրագծի ավելի ու ավելի շոշափելի երևալուն զուգահեռ, պարտիաները կրելու են անհամեմատ լարված բնույթ, քանզի միավորների հավասարությունը բացառապես ձեռնտու է աշխարհի գործող չեմպիոնին, իսկ վերջինս էլ հայտնի է սուր զգացողությունների նկատմամբ ունեցած թուլությամբ:


Հասկանալի է, որ կողմերն ակնհայտ զգուշավոր են խաղում՝ ձգտելով մրցակցին ակտիվ գրոհի անգամ ամենաչնչին շանս չտալ, բայց որ իքս պահից հետևելու են կրքերի ակնհայտ շիկացումներ, մեջտեղ են գալու տնային մշակումներ, անկասկած է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ