Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեսսին գերազանցել է Խավիի ռեկորդը

Մեսսին գերազանցել է Խավիի ռեկորդը
18.03.2019 | 12:36

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Լա Լիգայում «Բեթիսի» (4: 1) հետ հանդիպման ժամանակ հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Նա գերազանցել է «Բարսելոնայում» տոնած հաղթանակների քանակի Խավիի ռեկորդը:

Մեսսի՝ 477, Խավի՝ 476: Այս ցուցանիշի համար Մեսսիին հարկավոր է եղել 674 խաղ, Խավիին՝ 767:

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ