ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.07.2019 | 00:08

Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին` չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը` լույս, որոնք դառը քաղցր կհամարեն և քաղցրը` դառն։ Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագետ կերևան։ Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում, որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին և արդարի իրավունքն են գողանում։

Եսայու մարգարեությունը 5. 20-23

Դիտվել է՝ 4407

Մեկնաբանություններ