ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.09.2019 | 00:03
Թույլ տուր` նայեմ Քեզ
Որբացած ու սև հոգուս խորքերից։
Թույլ տուր` հպվեմ Քեզ
Տկար մատներով` անշունչ, անզգա:
Թույլ տուր` հառաչեմ Քո ներկայությամբ։
Թույլ տուր` կսկիծը գոլորշու նման
Բարակ ծխի պես վերև բարձրանա`
Փոխակերպվելու բարակ թելիկի`
Ինձ ու Քեզ կապող:
Վերցրու ձեռներս ցավից վար ընկած,
Մի քիչ տաքացրու…
մի պահ լուռ պահիր…
Հայրական անուշ ափերիդ վրա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 4507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ