ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թու-թու-թու մենք արթուն ենք

Թու-թու-թու մենք արթուն ենք
29.02.2020 | 15:40

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի վերարաբերյալ։

«Մենք գտնվում ենք կորոնավիրուսի տարածման ու ազդեցության տեսանկյունից ռիսկայնության ամենաբարձր մակարդակի վրա: Սա իրականության գնահատում է մոլորակի բոլոր կառավարությունների համար: Արթնացե՛ք, պատրաստվե՛ք: Այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել, և դուք պետք է պատրաստ լինեք: Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»,- հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, դոկտոր Մայք Ռայանը:

ԱՀԿ-ն պետք է մեր երկրի պատկան մարմիններից օրինակ վերցնի, թե ինչպես պիտի պայքարել վիրուսի դեմ։ Օրինակ, դժվար է ասել, թե պատրաստ լինելու ինչ պարտականություններ ունեն մեր իշխանությունները քաղաքացիների առջև, բայց օրերս երկրի վարչապետն ամենամեծ երաշխիքը տվեց. «Թու-թու-թու մենք կորոնավիրուսով հիվանդ չունենք»։ Իսկ դուք ասում եք արթնացեք, համ արթուն ենք, համ էլ տատական միջոցները կան, աչքի ուլունքներն էլ ինչքան ուզեք։ Եթե անգամ վիրուսը ճանապարհին է կամ արդեն մեր երկրում, վախից չի մտնի, որովհետև գիտի այս երկրի իշխանությունը պայքարի «հզոր» զենքեր ունի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 28798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ