ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը դարձյալ ԱԱԾ են հրավիրվել

Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը դարձյալ ԱԱԾ են հրավիրվել
16.11.2020 | 22:55

Հերթական անգամ, հանրահավաքից առաջ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապօրինի հարուցված քրեական հետապնդումների շրջանակներում Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

ԱԱԾ է հրավիրվել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, հայտնելով տեղեկությունը, նշել էր, որ իշխանությունը նաև փորձում է կյանքի գնով Ծառուկյանին զրկել մանդատից։ ԱԺ-ն այդ նպատակով խորհրդի նիստ է հրավիրել։ «Եվ այս ամենից հետո թշնամու առաջ կքած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շարունակելով երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու գործելաոճը, ընդդիմությանն է լկտիաբար կոչ անում հայտարարել, որ բացառում են որեւէ բռնի գործողություն»,-գրել էր նա:

Դիտվել է՝ 3172

Մեկնաբանություններ