«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լուկաշենկոյի հանրամատչելի դասախոսությունը շառաչուն ապտակ էր դիլետանտին. Ռոբերտ Մելքոնյան

Լուկաշենկոյի հանրամատչելի դասախոսությունը շառաչուն ապտակ էր դիլետանտին. Ռոբերտ Մելքոնյան
31.10.2022 | 07:26

Ինչ ասեմ սրանց մասին, որոնք մի երգ գիտեն, ու այդ երգը միայն նախկինների մասին է:
Իսկ իրենք սկսեցին զրոյական կետից, զրոյացրին ամեն ինչ, բացի մեկ բանից՝ իրենց նյութական բարեկեցությունից։ Այն աճեց երկրաչափական պրոգրեսիայով՝ զրոյական կետից սկսած։ Էս քննարկումներն ու Լուկաշենկոյի հանրամատչելի դասախոսությունը շառաչուն ապտակ էր դիլետանտին, շփոթվածին, չկողմնորոշվածին, պարտվածին, ամեն ինչ սիրողական ու զգացմունքային մակարդակի կատարողին կամ, որ ավելի վատ է, հանձնարարություն կատարողին։


Ի՞նչ է, նախկինները այդքանը չէի՞ն հասկանում՝ առաջինից-երրորդ:
Եթե կա վերելակային ու այլ պայմանավորվածություն, ապա պարդ պարիր ու հարգիր մյուսներին, որոնք այդ ամենը հասկանում են:
Այստեղ են ասել՝ «նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում»:
Իրոք որ:

Դիտվել է՝ 14689

Մեկնաբանություններ