ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախի հարցում իշխանության ռազմավարությունը. Սուրեն Սարգսյան

Արցախի հարցում իշխանության ռազմավարությունը. Սուրեն Սարգսյան
07.12.2022 | 15:02

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է: Սա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել:

Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր» (դրա համար է խոսվում Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակի անհնարինության մասին):
Հաջորդը շատ կարևոր նրբություն է: Իշխանությանն անհրաժեշտ է, որ արցախցիները մնան Արցախում (դրա համար են խոսում Արցախի բնակչության անվտանգության մասին):
Սրանով իշխանությունը երեք հարց է լուծում:


1. Հիմքեր է տալիս Մոսկվային Արցախում խաղաղապահ պահելու համար,
2. Չի վերցնում իր վրա սոցիալական լրացուցիչ պարտավորություն՝ 100.000 արցախցու Հայաստանում «տեղավորելու» տեսանկյունից:
3. Լրացուցիչ 100.000-անոց ռիսկ չի ստեղծում իր իշխանության անվտանգության համար:
Հարկ է նկատել, որ Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ գործընթացն է, որ բազմաքայլ է և մանրամասն մշակված: Մնացածը մեկ քայլից բաղկացած տապալումների շարք են:

Դիտվել է՝ 11118

Մեկնաբանություններ