Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Անցյալը ժխտող արարած, քո հետ անգամ ներկա չկա, ի՜նչ ապագա…

Անցյալը ժխտող արարած, քո հետ անգամ ներկա չկա, ի՜նչ ապագա…
11.04.2023 | 10:30

Սկսեմ նրանից, որ մարտի 26-ին Սիսիանի ավագանու ՏԻՄ ընտրություններում` Աշոտավան գյուղում, ոչ բարով հաղթել են ՔՊ-ականները։ Երևի նրանից է , որ մինչ օրս Սիսիան-Աշոտավան ճանապարհը, որ ընդհամենը 6 կմ է, տարիներ շարունակ մնում է անմխիթար վիճակում և առանց զարմանալու տաքսու վարորդները հրաժարվում են ոտք դնել այդ կողմերը։

Բայց շտապեմ ասելու, որ խոսքը բնավ դրա մասին էլ չէ, այլ` այն, որ Նիկոլի քիրվա Ալիևի զինվորները, երկար ճանապարհ էին կտրել ու անարգել ծտի թևերով
եկել հասել էին Աշոտավան` առաջինը շնորհավորելու և աչքալուսանք
տալու աշոտավանցիներին, այն էլ Նախիջևանի կողմից, մա՜շա՜ա՜լ՜լ՜ա՜հ։
Ընթերցողը երևի կհասկանա, թե խոսքն ինչի մասին է և ինչ է կատարվում ու ինչ է թաքնված իրականում Նիկոլ- Ալիև սերտ համագործակցության թիկունքում։

ԻՍԿ ԱՅԺՄ ՀԵՐԹՈՎ ԿԱՐԳՈՎ
Ցավով պիտի նշեմ, որ ապրիլի 10-ի գիշերը, ադրբեջանցի երեք զինյալներ,
մուտք գործելով Հայաստանի ինքնիշխան տարածք ու կտրել անցնելով մոտ 20 կմ ճանապարհ, հասել էին Սիսիանի Աշոտավան գյուղ ու գիշերվա ժամը 1-2-իսահմաններում, նախօրոք թաքցնելով իրենց զենքերը, մտել էին գյուղացիներից մեկի տուն ու սկսել իրենց կերուխումը։
Տնեցիները կարծելով, թե իրենց զինվորական տղան է իր ընկերոջ հետ ու ոչինչ չկասկածելով, հանգիստ պառկած են եղել և այդ ընթացքում, թուրք ազերիներն անգամ հասցրել են փոխել իրենց զինվորական համազգեստները` տան տիրոջ հագուստներով, ինչը
չլսված բան է։
ՈՒ երբ պատրաստվել են դուրս գալու, այդ ժամանակ էլ հենց դռան մոտ հանդիպել են տանտիրոջ զինվորական որդուն իր ընկերոջ հետ։
Երկուսը խույս տալով փախել են, իսկ երրորդին բռնել են ու ահազանգել ոստիկանություն։
Գյուղը և գյուղի տարածքները վերցրված են հսկողության տակ ու որոնողական
աշխատանքներ են տարվում գտնելու մյուս երկուսին։
Աչքներդ լու՜յս,Աշոտավանցիներ, Նիկոլի ապագան հասավ Աշոտավան։
Վա՜յ, աշխա՜րհ, աշխա՜րհ…
Աստված է’լ բեթարից մեզ ազատի։
Ն ի կ ո՜ո՜ո՜ լ, ու՞ր ես, ա՛յ թուրքի քիրվա:
Իմացա՞ր, «ԱՊԱԳԱԴ» հասավ Աշոտավան։
Կա՞ ապագա… Տո՛, անցյալը ժխտող արարած, քո հետ անգամ ներկա չկա, ի՜նչ ապագա…

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ