Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մի գաղտնիք էլ բացեմ

Մի գաղտնիք էլ բացեմ
17.04.2023 | 10:45

Մի գաղտնիք էլ բացեմ.
-Ադրբեջանը նոր էսկալացիա է պատրաստում։ Կախված ՀՀ դիմադրությունից, այն կարող է կամ արագ կասեցվել, կամ կստանա ծավալման հնարավորություն։
-Նման գործունեության համար Ադրբեջանը ունի շահագրգիռ կողմերի` Արևմուտք և ՌԴ առնվազն լուռ թողտվությունը, միայն Իրանն է որոշակի դիմադրություն ցույց տալիս։ Բայց կապված Հայաստանի վարքագծից, պարզ կլինի` Իրանը կաջակցի Հայաստանին գործնականում, թե՞ կբավարարվի միայն իր սեփական սահմանների անվտանգության մակարդակը բարձրացնելով։
-Ադրբեջանը նոր էսկալացիային պատրաստվում է արդեն մի քանի ամիս։ Իսկ Տեղ գյուղի գործողությունը առիթ էր շոշափելու Հայաստանի զինված ուժերի պատրաստության մակարդակի փոփոխություն կա թե ոչ, գործող շահագրգիռ ակտորների վարքագիծը, և այլն։
-Միաժամանակ Ադրբեջանը նաև Հայաստանի ներքին հանրության տրամադրությունները։ Ցավոք դրոշի հետ կապված միջադեպը ցույց տվեց հայ հասարակության գերպառակտված վիճակը, ինչը ևս Ադրբեջանի համար կանաչ լույս է։ Ընդհանրապես, ցանկացած երկիր, որտեղ կա այսպիսի պառակտված, իրար ատող հասարակական փոխհարաբերություններ, այդ երկիրը երբեք չի' կարող հաջողություն ունենալ։ Իսկ մենք սիրով ցուցադրում ենք մեր թշնամիներին, թե ինչքան ենք ատում ինքներս մեզ։
-ԵՄ դիտորդական առաքելության վարքագիծը (հաշվետվողականությունը Ադրբեջանին այն դեպքում, երբ իրենց առաքելությունը զուտ ՀՀ տարածքում է գործում և Ադրբեջանը պայմանավորվածության մաս չէ, ինչը Ադրբեջանին հավատ է ներշնչում իր կշռի մասով, և այլն) ևս չափազանց բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի համար։
Ուստի Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է և միակ հարցը կոնկրետ ժամանակի ընտրությունն է։
Սարսափելին սակայն այն է, որ ստիպված ենք լինելու կռվել ոչ կոմպետենտ, քաոտիկ որոշումներ կայացնող, հաճախ սեփական անվտանգությունը թիրախավորող իշխանության, և ատելությամբ ապրող, իրար ավելի շատ ատող քան թշնամուն, հասարակության հետ։

Հ.Գ. Էսա, առանց պաթոսի, առանց կեղծելու, առանց ամբոխահաճ ճոռոմաբանության։
Ելքե՞ր կան, բայց դրանք ո՞ւմ են հետաքրքիր։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ