Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զգույշ տմարդացեք, Հայի ու Հայաստանի վերջը չէ

Զգույշ տմարդացեք, Հայի ու Հայաստանի վերջը չէ
30.07.2023 | 09:04

Մարդիկ, որոնց թվում է, թե՝ վերջ, սա երկրի վերջն է, ով ինչ հնար ու հունար ունի, քանի դեռ հնար ունեն, մտածում են հնարավորինս գռփելու, հարստանալու, մեռնող երկրից իրենց «քյարը» պոկելու, կլորիկ գումարներ, տներ, ավտոներ այստեղ ու դրսերում հետ գցելու մասին, այլասերվում, փչանում, հղփանում են մինչև վերջ՝ մարդկային բոլոր արժեքներն ու իրենց հիմնական պարտականությունները մոռացած, ասեմ, որ չարաչար սխալվում են, ամեն ինչի համար կա հատուցում: Այսօր գլուխներս խառն են, բայց շատ շուտ գնահատական կտրվի այս օրերի ձեր արարքներին, պատիժն էլ չի ուշանա:

Վարչապետի՝ առանց այն էլ չգո խելքը կերած ու նրա հաստ աղիքում հանդիսավորապես բազմածներ, վարչապետի «դաբրոն» լռությամբ գնածներ, ուղղակի նողկալի եք դուք, ձեր անունները հատիկ-հատիկ են հիշատակվելու, մազաչափ չկասկածեք: Աշխարհակործան պատերազմն էլ չի փրկելու ձեզ, եթե կարծում եք, թե սրանով հայն ավարտվելու է:

Հիշողության բումերանգն ամենասոսկալին է լինելու, գետնի տակից էլ լինի՝ գտնելու ենք ձեզ, կանգնելու եք ահեղ դատի առաջ:

Զգույշ տմարդացեք: Ո՛չ երկրի, ո՛չ էլ աշխարհի վերջն է, մի արեք բաներ, որի համար չարաչար հատուցելու եք:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի



Դիտվել է՝ 4450

Մեկնաբանություններ