Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Թրամփի իշխանության գալը և նրա կողմից արտաքին քաղաքականության ոլորտում, տարբեր նկատառումներով, բացարձակապես նոր արտաքին քաղաքականություն սկսելը ցույց տվեց, որ գլոբալ քաղաքականության մեջ լիբերալ հեքիաթները վաղուց արդեն սպառել են իրենց, որի հետ՝ նաև արևմտակենտրոն աշխարհակարգը...