«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գիտակցաբա՞ր եք Սյունիքը հանձնել հանցագործների կառավարմանը

Գիտակցաբա՞ր  եք Սյունիքը հանձնել  հանցագործների կառավարմանը
29.08.2023 | 09:40

Երկու անգամ դիտեցի Вазген Сагателян -ի լայվը Սյունիքի համայքապետերի մասին։

Ըստ լայվի հեղինակի, ստացվում է, որ մեկի հայրն է խնդրել որդուն մի գործ տալ, որ էլ հանցավոր ճանապարհով չգնա, քանի որ իր արարքներով ու ապրելակերպով նա պոտենցիալ կալանավոր է։

Մյուսին նշանակել են, որ կոմբինատից կատարվող դիզվառելիքի հափշտակումները պակասեն ու դառնան կառավարելի, քանի որ այդ անձը կանգնած էր դիզվառելիք գողացող հանցավոր խմբակցության վերին օղակում։

Մյուսն էլ շատ անգրագետ էր, բայց Վահե Հակոբյանին հավատարմության երդում էր տվել։

ՈՒ բոլոր նշածս անձինք, ըստ հեղինակի, ունեին Սերժ Սարգսյանի «դոբրոն»։

Պարոնայք ՀՀԿ-ականներ, եթե կարող եք, առաջարկում եմ փաստարկված հերքեք, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը։

Եթե ոչ, ապա ստացվում է, որ ձեր իշխանությունը տեղերում պաշտոնների է բերել հանցագործների ու մաֆիոզ էլեմենտների։ Որից հետևում է, որ ձեր իշխանությունը գիտակցաբար Սյունիքը հանձնել է հանցագործների կառավարմանը։

Եթե Սյունիքի դեպքը պրոեկտենք ողջ հանրապետության վրա, կստացվի, որ դուք երկիրը դարձրել եք ավազակապետություն։

Նշված համայքապետերից ոչ մեկին չեմ ճանաչում, չեմ մեղադրում կամ պաշտպանում։

Ինչպես նաև անձամբ չեմ ճանաչում Вазген Сагателян-ին ու նրա ասածները կասկածի տակ դնել չեմ կարող։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 5064

Մեկնաբանություններ