ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեր պայքարը արդարադատության և հայրենատիրության պայքար է

Մեր պայքարը արդարադատության և հայրենատիրության պայքար է
02.09.2023 | 07:15

Աղդամի ճանապարհը մերժելով հերոսական արցախցին ապացուցեց, որ թուրքի ձեռից հաց վերցնող չէ, ցույց տվեց իսկական արցախցու տեսակը։

Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքով մենք պետք է ապացուցենք, որ անկոտրում Արցախի թև ու թիկունքն ենք, որ մեր պայքարը արդարադատության և հայրենատիրության պայքար է։

Հատուկ դիմում եմ նաև Երևանում հաստատված տասնյակ հազարավոր արցախցիներին.

սիրելի եղբայներ և քույրեր, սեպտեմբերի 2-ին դուրս եկեք պայքարի, սա ձեր հնարավորությունն է կանգնելու սրբազան հողի համար հերոսաբար մաքառող ձեր քույրերի ու եղբայրների, հարազատների կողքին։

Սա ձեր հնարավորությունն է` ապացուցելու, որ Արցախ աշխարհի արժանավոր զավակներն եք։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2990

Մեկնաբանություններ