Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չափազանց մոտ էր Թուրքիայից հաղթանակ կորզելուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չափազանց մոտ էր Թուրքիայից հաղթանակ կորզելուն
09.09.2023 | 11:25

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չափազանց մոտ էր Թուրքիայից հաղթանակ կորզելուն, սակայն խաղավերջում ցավալի գոլ բաց թողեց։

Մենք կհաղթեինք, այո, եթե խաղադաշտում մնային Ռանոսը, Սելարայանն ու Բիչախչյանը, որոնք շատ ագրեսիվ խաղ էին ցուցադրում։

Ցավոք, մեր մարզչի կատարած ոչ մի փոփոխություն իրեն չարդարացրեց։

Փոխարինման ելած ոչ մի ֆուտբոլիստ չկարողացավ դրսևորել իրեն։

Սարգիս Ադամյանը չհասցրեց գոնե մեկ հարված կատարել, պարտվում էր բոլոր մենապայքարներում, Արթուր Սերոբյանի խաղը շատ դժգույն էր, իսկ Բալեկյանն այդպես էլ մի բանի պիտանի չեղավ։

Ամեն դեպքում, գոնե լավ եղավ, որ չպարտվեցինք, բաց թողած գոլից հետո դիմացանք։

Հուսամ՝ Ալեքսանդր Պետրակովը խորվաթների դեմ խաղում այլևս ուժեղ ֆուտբոլիստներին անարդյունավետ խաղացողներով չի փոխարինի։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 10848

Մեկնաբանություններ