«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Նույնիսկ, եթե գրառմանդ ներքևում լայք դնենք, գործից կհեռացնեն, սակայն լավ ես անում, պայքարիր սրանց դեմ»

«Նույնիսկ, եթե գրառմանդ ներքևում լայք դնենք, գործից կհեռացնեն, սակայն լավ ես անում, պայքարիր սրանց դեմ»
20.07.2024 | 09:03

Բարձրաստիճան ոստիկանն ինձ ասում է.

«Իշխանությունը Հայաստանը տանում է կործանման, սակայն մենք` համակարգի աշխատողներս, ոչինչ անել չենք կարող: Մենք ստիպված ենք գնում և ընտրում, սակայն Դուք պայքարեք»:

Միջին աստիճանի քաղծառայողն ինձ ասում է.

«Մենք քաղծառայող ենք: Նույնիսկ, եթե գրառմանդ ներքևում լայք դնենք, գործից կհեռացնեն, սակայն լավ ես անում, պայքարիր սրանց դեմ»:

Մի տեսակ ազնիվ չէ, որ հազարավոր մարդիկ զրկանքներ կրեն, պայքարելով... հանուն բարձրաստիճան ոստիկանի և միջին աստիճանի քաղծառայողի «ապահով» ապրուստի:

Եթե ինչ-որ հրաշքով իշխանափոխություն լինի, ապա առաջին հերթին անհրաժեշտ է պետական համակարգի աշխատողներին փոխել:

Սկզբից մինչև վերջ:

Հակառակ դեպքում, ոչինչ չի փոխվի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5037

Մեկնաբանություններ