ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ես դեռ հավատում եմ` օրհասական ժամին մենք Արցախի հետ կլինենք

Ես դեռ հավատում եմ` օրհասական ժամին մենք Արցախի հետ կլինենք
02.09.2024 | 14:08

Մենք գիտակցում ենք, չէ՞, որ ամիսներով մերժված, դրժված ու դավաճանված Արցախն այսօր ներկայանում է որպես պռնկեպռունկ ցասումով լցված մի վիթխարի տակառ:

ՈՒ մեծ հարց է՝ այդ տակառը ու՞մ գլխին է պայթելու՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի:

Իր թրքահաճ ընթացքով Հայաստանը նույնքան արժանի է այդ պայթյունին, որքան Ադրբեջանը:

Ես դեռ հավատում եմ, որ օրհասական ժամին մենք Արցախի հետ կլինենք:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8273

Մեկնաբանություններ