Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սեպտեմբերի 19-ը՝ համահայկական ամոթի օր

Սեպտեմբերի 19-ը՝ համահայկական ամոթի օր
19.09.2024 | 13:19

Սեպտեմբերի 19-ը պետք է հռչակվի համահայկական ամոթի օր:

Երևի էս նույն զգացումներն են ունեցել 428 թվականի հայերը, երբ աշխարհաքաղաքական բևեռները կործանեցին Արշակունիների արքայատոհմը։ Ավելի ուշ, թերևս, նույն ապրումների մեջ էին 1045 թվականին Անիում ապրողներն ու Սսի բնակչությունը՝ 1375 թվականին։

Նշեմ, որ առաջին երկու դեպքում տեղի ունեցածը բացառապես պետության ղեկավարի անողնաշարության արդյունք էր, իսկ վերջինը՝ արևմտյան տեխնոլոգիաների փայլուն կիրառում, երբ ամեն ինչ գծած դասավորվեց այնպես, որ պետության գոյություն ունենալն ուղղակի անհնարին դառնա։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7552

Մեկնաբանություններ