Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կանխազգացում

Կանխազգացում
20.10.2024 | 19:16

1987 թ. Հոկտեմբերն էր։

Երևանի Զեյթուն թաղամասի ուսանողական հանրակացարանում կյանքն իր սովորական ընթացքի մեջ էր։

Դերասան ընկերս աշխատում էր թատրոնում և Երևանում գրանցվելու համար չինովնիկները նրանից բազմազան տեղեկանքներ էին պահանջում։

Խեղճ տղան իր դասերի ու աշխատանքի արանքում թե ոնց էր հասցնում տարբեր ատյաններից ու մատյաններից բերել ու ներկայացնել այդ տեղեկանքները, միայն քչերը գիտեին, բայց դրանով գործը չէր ավարտվում։

Պարզվում էր, որ այդ տեղեկանքը այլևս պետք չէ և ուրիշ տեղեկանք է պետք։ Բերվում էր ուրիշը, բայց վերադասը չեղարկում էր և պահանջում լրիվ ուրիշ բան։

- Ես չգիտեմ ինչպես նկարագրեմ մեր չինովնիկներին,- ասաց մի օր ընկերս և ավելացրեց,- կարծես ոչ մեկն իր գործը չի անում։ Պատկերացրու թատրոնում դերասաները բեմ ելնեն ու ոչ մեկը չիմանա իր դերը, բայց հանդիսատեսին մեղադրեն տգիտության մեջ և ծաղիկներ ու ծափեր ակնկալեն, փոխանակ ներողություն խնդրեն վատնված դրամի ու ժամանակի համար։

-Լավ, ո՞նց ես դիմանում,- հարցրի։

-Մասնագիտությունս փրկում է ինձ, որ չխելագարվեմ, ինֆարկտ կամ ինսուլտ չստանամ։

- Ո՞նց է փրկում։

- Հերթական կաբինետը մտնելուց առաջ ինքս ինձ ներշնչում եմ, որ ես ֆուտբոլի գնդակ եմ ու իրենց գործն ինձ տշելն է։ Արդեն մեկ տարի ինձ տշում են, բայց դեռ ոչ մի դարպասի մեջ չեմ հայտնվել։

- Վերջն ի՞նչ է լինելու։

-Վերջը չգիտեմ, բայց այնպիսի զգացողություն ունեմ, որ շատ հուժկու մի պայթյուն է լինելու, մի մեծ ու ահավոր ցնցում, որ մարդիկ վերջապես սթափվեն։

Անցավ մի քանի ամիս և պայթեց Ղարաբաղը, իսկ դեկտեմբերի 7-ին ցնցվեց Հայաստանը։

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հիմա նույնպիսի կանխազգացում ես ունեմ, Աստված մի արասցե։ Անարդարությունը ատելություն է ծնում, ատելությունը՝ պատերազմ։

Դիտվել է՝ 3775

Մեկնաբանություններ