«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Եթե Հայաստանում չձևավորվի իրական դիմադրական շարժում, մեր ապագան կլինի շատ ավելի տխուր, քան այժմ Գազայում է

Եթե Հայաստանում չձևավորվի իրական դիմադրական շարժում, մեր ապագան կլինի շատ ավելի տխուր, քան այժմ Գազայում է
23.10.2024 | 16:26

Միջազգային քաղաքական համակարգի երևացող ու չերևացող պարագլուխները դիտում են հայերին ու պաղեստինցիներին նույն կերպ՝ որպես ազգային ու հողային իրավունքներից զուրկ ժողովուրդների, որոնց կարելի է և պետք է ցուցադրաբար ենթարկել ցեղասպանության։ Դա էլ հենց անում են և՛ Հայաստանում, և՛ Պաղեստինում։

Հայաստանում դիմադրությունը քաղաքական ղեկավարության մակարդակում վաղուց ճնշվել է։ Նշանակվել են խամաճիկային իշխանություններ, որոնք հլու-հնազանդ ենթարկվում են օտար տերերին՝ այն աստիճան, որ ռազմավարական նշանակության տարածքները, հայկական բնիկ հողերը, ազգային արժանապատվությունն ու բնական իրավունքները հերթով հանձնվում են թշնամուն։

Գազայում իրավիճակը տարբեր է. «Համասն» ունի անձնուրաց գաղափարական ղեկավարներ և անվտանգության գործուն համակարգ։ ՀՀ-ն չունի ո՛չ նվիրյալ ղեկավարներ, ո՛չ անվտանգության արդյունավետ համակարգ։ ՀՀ-ում գործակալներն ու դավաճանները ծաղկում ու բարգավաճում են։ Իր դիմադրության շնորհիվ «Համասն» ունի դաշնակիցներ, ՀՀ-ն՝ չունի։

ՈՒ թեև վերջին մեկ տարվա ընթացքում պաղեստինցիները միայն Գազայում օրական միջին հաշվով 100-ից ավելի զոհեր են տալիս, այս պահի դրությամբ Հայաստանի ապագան ավելի վտանգված է թվում։ Դա նրանից է, որ Գազայում դիմադրություն կա, իսկ Հայաստանում՝ փաստացիորեն չկա, խեղդված է։

Եթե Հայաստանում չձևավորվի իրական ընդդիմություն և դիմադրական շարժում, մեր ապագան կլինի շատ ավելի տխուր, քան այժմ Գազայում է։

Դիմադրությունը կյանք է, հնազանդությունը ցեղասպան թշնամուն՝ մահ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 79499

Մեկնաբանություններ