«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արարողակարգից և բարեվարքությունից թելադրված

Արարողակարգից և բարեվարքությունից թելադրված
05.02.2025 | 07:12

Կարծում եմ, Վաշինգտոն գնացած-հասած Հայաստանի վարչապետին ամերիկյան կողմը բարձր մակարդակի հանդիպում այդուհանդերձ կտա՝ ելնելով արարողակարգից և բարեվարքությունից։

Վաղը՝ փոխնախագահ Վենսին, կամ գուցե մյուս օրը՝ պետքարտուղար Ռուբիոյին։

Օրինակ, երբ 2018 թ. Արմեն Սարգսյանն էր Վաշինգտոնում, նրան հանդիպեց պետքարտուղար Պոմպեոն։

1992 թ., երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ԱՄՆ-ում, նրան հանդիպեց պետքարտուղար Բեյքերը, և այլն:

ԱՄՆ-ում ընդունված է նույնիսկ անձնական այցով իրենց երկրում գտնվող հյուրերին գոնե «meet-and-greet» ձևաչափով կարճատև հանդիպում տալ։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3434

Մեկնաբանություններ