«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ալիևը «ոսկե ձկնիկ» է բռնել, անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում

Ալիևը «ոսկե ձկնիկ» է բռնել, անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում
22.06.2025 | 14:21

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր առանց միջնորդների Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների մասին, սակայն փաստացի միջնորդ է ընտրել Ադրբեջանի ավագ եղբորը՝ Թուրքիային։ Միջնորդը պետք է անաչառ լինի, սակայն օբյեկտիվորեն Թուրքիան չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև անաչառ, անկողմնակալ լինել։ Ինչպես և սպասելի էր, Հայաստանին Ադրբեջանի պահանջներն աճում են։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությունում մնացած տարածքային պահանջները և ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը խոչընդոտում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։ Բացի այդ, նա Երևանին մեղադրել է, իբր, «ներկայիս Հայաստանի տարածքներից ադրբեջանցիներին վտարելու», ինչպես նաև «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցություն ապահովելու պարտավորությունը չկատարելու» մեջ։ Նիկոլ Փաշինանը գրեթե ամենօրյա ռեժիմով Հայ առաքելական եկեղեցու ղեկավարների դեմ նյութեր է հրապարակում, սակայն խաղաղության համաձայնագիր կոչված փաստաթղթի 17 կետերը չի հրապարակում։ Եթե չի հրապարակում, ուրեմն հանրությունից թաքցնելու շատ բաներ ունի, ուրեմն այդ համաձայնագիրը Հայաստանին շատ վնաս է։ Շարունակ խաղաղություն, խաղաղության խաչմերուկ, խաղաղության համաձայնագիր ասելով՝ խաղաղություն չեն հաստատում։ Նիկոլ Փաշինյանի բոլոր ձեռնարկումները մինչև հիմա կրախի են մատնվել, նրա կողմից խաղաղության հաստատումը ինչպե՞ս կարող է հաջողել։ Մանավանդ, որ ինքը որպես պատերազմում պարտված, կապիտուլյացիա ստորագրած՝ բանակցություններում ոչինչ չի որոշում։ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, ոսկե ձկնիկ է բռնել, որին անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ