«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Նիկո՛լ, Սերժ Սարգսյանին դու չես հեռացրել

Նիկո՛լ, Սերժ Սարգսյանին դու չես հեռացրել
17.07.2025 | 17:30

Սարգսյանին հեռացրել են ուժային մեծ ու ռեգիոնալ այն կենտրոնները, որոնց ձեռքին դու 2018 թվականից գիտակցաբար ծառայում ես որպես բութ գործիք՝ ի վնաս հայկական շահերի:

Դավաճանություն՝ հանուն իշխանության հին բանաձևով:

Իշխանություն՝ հանուն Արցախն Ադրբեջանին, Հայաստանի մնացյալ բոլոր շահերը՝ ամենաբարձր գինն առաջարկող այլոց զիջելու նախապայմանով:

Նիկո՛լ, հայ ժողովուրդը ևս 2018-ի հեղինակը չի:

Զոհն է:

Ամենաառաջին ու ամենամեծ զոհը:

Խաբված ու հիասթափված զոհը:

30 տարվա կուտակված անարդարությունից, սոցիալական դժվարություններից, պատերազմի վտանգից, կաշառակերությունից ու կադրային սխալ քաղաքականությունից հոգնած ժողովրդի բնական ըմբոստությունը զանազան քարոզչական տեխնոլոգիաներով հեղափոխության են վերածել այդ նույն մեծ ու ռեգիոնալ տերությունները՝ քո գիտակից մասնակցությամբ ու դավաճանությամբ:

Դու այս ամենը շատ լավ գիտես:

Ուզում ես օրը 24 ժամ ճամարտակիր ու արդարացիր: Ուզում ես հազար տարի մնա իշխանության:

Երկու բան փոխել չես կարող.

1. Հայ ժողովրդի հիշողության մեջ դաջված ես մնալու որպես բացառիկ դավաճան:

2. Քեզ խաղից շտապելու են հանել քո իսկ տերերը, երբ դարձած կլինես անպիտան ու ժամկետանց գործիք:

Ու դու այս երկու անփոփոխելիներն էլ շատ լավ գիտես:

Գիտես ու անհանգիստ ես:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6720

Մեկնաբանություններ