«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թուրանական միջանցքը անվանելով «Թրամփի միջանցք»՝ էությունը բնավ չի փոխվում

Թուրանական միջանցքը անվանելով «Թրամփի միջանցք»՝ էությունը բնավ չի փոխվում
08.08.2025 | 12:24

Հայաստանի իշխանությունները մինչև վերջ ճամարտակում էին փոխադարձության սկզբունքի մասին։

Վաշինգտոնում փոխադարձության սկզբունքը կմտցնեն ինչ-որ մեկի հաստ հետևը, ուղղակի էդ մեկը, ըստ տարածված տեղեկությունների, Թրամփը չի, ու նաև Ալիևը չի...

Ի դեպ, ամերիկյան քավությամբ թուրանական միջանցքի մասին առաջարկությանը, որ առաջին անգամ բացահայտեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, Հայաստանում հայտարարեցին, թե բա հրաժարվել ենք, որովհետև ինքնիշխանության կորստի վտանգ ենք տեսել։

Փաստորեն այդ վտանգը փարատվել է մեկ անգամ բարձր «ինքնիշխանություն և իրավազորություն» գոռալու ազդեցությամբ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ