ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել

Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել
11.09.2025 | 18:08

Լսեցի Նիկոլ Փաշինյանի զրույցը ԱԺ-ում սահմանային անցակետերում մաքսային և անձնագրային հսկողության մասին: Հերթական անգամ մանիպուլացնում և ստում է. Աշխարհի ոչ մի երկրում օտար անձնագրերով միայն սարքով՝ առանց մարդու միջամտության սահմանի հատում տեղի չի ունենում, կրկնում եմ՝ աշխարհում նման երկիր գոյություն չունի, որ առանց իր անվտանգության ծառայողի միջամտության՝ օտար քաղաքացին ուղղակի սարքով ստուգում անցնի ու հատի սահմանը. Չկա և չի էլ լինելու:

Իր բերած օրինակներում իրականությունը հետևյալն է. ԱՄՆ-ում չեն ստուգում միայն երկրի ներսում թռիչքների դեպքում: ԵՄ տարածքում չեն ստուգում, երբ ԵՄ անդամ երկրի քաղաքացին ճամփորդում է ԵՄ տարածքում: Մնացյալ բոլոր դեպքերում ստուգումը պարտադիր է: Ավելին, նշածս բոլոր երկրներում հատուկ առանձնացված անցակետեր կան քաղաքացիների և օտարների համար:

Ավելին, բոլոր այս երկրներ մուտքի արտոնագիր ստանալիս թերթիկ են տալիս, որում գրված է, որ նույնիսկ մուտքի վիզան երաշխիք չէ երկիր մուտք գործելու համար, և սահմանապահը կարող է որոշում կայացնել հենց տեղում ու արգելել մուտքը: Եվ ոչ մի պարագայում, ոչ մի սարք մարդու փոխարեն որոշում չի կայացնելու:

Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել՝ առանց դույզն-ինչ չափազանցության:

ԱԺ ամբիոնը դարձրել են մարդկանց խաբելու և մանիպուլացնելու, կեղծիք և սուտ տարածելու հարթակ: Վատն այն է, որ սրա շահառուն մեզ թշնամի համարող օտարն է, հետևաբար՝ վայ մեզ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3348

Մեկնաբանություններ