Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դասականների դասը

Դասականների դասը
17.10.2025 | 13:47

Րաֆֆի

Հայը

Հայը կրակի մեջ այրվում է եւ մի՛ ձայն, մի՛ բողոք չի բարձրացնում: Դա հայի մեռելության նշանն է, որ նա պատվի, ինքնասիրության ու ազատության զգացում չունի: Ասում ենք մեռելության, եւ ո՛չ ստրկության, որովհետև դրանով չափազանց պատված կլինենք նրան, որովհետև ստրուկը իր սրտում թաքցրած ունի մի խուլ ատելություն դեպի բռնակալը, եւ հարմար միջոցին դուրս է ժայթքում: Բայց հայը այդ էլ չունի: Դիակները ատելություն չունեն, դիակները լուռ համբերություն ունեն: Հայը ունի այն երազական ցնորքը, որ մենք հույս կոչեցինք, որով ապրում եւ որով մխիթարվում են ծույլ ու դանդաղկոտ ժողովուրդները, թե մի օր գերբնական կերպով ազատված կլինեն...:

1880 թ.

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3864

Մեկնաբանություններ