Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև

Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև
03.11.2025 | 19:36

Քվեաթերթիկը պատրաստ է

Հայտարարելով, թե չկա Սևան, այլ կա «Գյոյչա», Ալիևն իրականում ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը։

Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ Էլ սև-սպիտակ, նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ չկա։ Կան Սևանի կողմնակիցներ և «Գյոյչայի» կողմնակիցներ։ Պատահական չէր, որ Ալիևը հայ ժողովրդին հորդորեց՝ «չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից»։

Հակաիշխանական համակարգերի խնդիրն այս պարզ միտքը ընտրողին հասցնելն է։ Բարդ խնդիր չէ, եթե չկենտրոնանան էգոցենտրիկ նպատակների շուրջ և անկեղծորեն լծվեն գործի։

Սա նաև լայն, ամենալայն համախմբման բնական միջավայր է ստեղծում։

Իսկ թե ինչու Ալիևը «խաղաղության Նիկոլին» դրեց նման անհարմար վիճակի մեջ, այլ թեմա է։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3371

Մեկնաբանություններ