Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Երբ թոշակառու ես

Երբ թոշակառու ես
10.11.2025 | 12:46

Այնքա՜ն տխուր բան է թոշակառու դառնալը։ Մեկ օրում դառնում ես ավելորդ այնտեղ, որտեղ մի ժամանակ հարգված անհրահեշտություն էիր։

Այնքա՜ն մեծ հպարտություն է թոշակի գնալը։ Չէ՞ որ մի ժամանակ աշխատում էիր` վարձատրվում։ Իսկ հիմա տանը նստած ես վարձատրվում։

Այնքա՜ն խղճալի բան է թոշակառու լինելը։ Աշխատելիս տուն էիր պահում, քեզ հետ հաշվի էին նստում տան անդամները, իսկ հիմա իրենք են պահում քեզ` ծիծաղելով պետության տված երկու կոպեկի վրա։

Այնքա՜ն խորհելու բան կա թոշակի գնացողի համար։ Աշխարհը քեզ ասում է` ձգիր գոտիդ, ախորժակդ զսպիր, մոդայիկ ու թանկ շորերին էլ մի նայիր։ Գոհացիր հներով, ինչ եփում են` կեր և շնորհակալ եղիր, որ պետությունն ու ընտանիքդ գնահատում են քեզ ու «ապահովում» կարիքներդ։

Է՜հ, չգիտեմ ինչ եմ ասում։ Չգիտեմ` լա՞վ բան է թոշակառու դառնալը, թե՞ ասում է` ափսե դիր շեմին, աջ ոտքով փշրիր այն ու հպարտ անցիր ծերության շեմից ներս։

Չէ՞ որ ոչ բոլորն են արժանանում ծերության։

Ծերությունը պարգև է Աստծո կողմից, ընդունիր և փա՜ռք տուր Նրան։

Մի՛ վախեցեք ծերությունից, թոշակառուն ծեր չէ, հասուն է և իմաստուն։

Բայց մի գաղտնիք կա, որ ոչ Աստված գիտի, ոչ ծերության դեռ չհասածը։ Այդ գաղտնիքը հիմա կասեմ` թող բոլորն իմանան։

Մի՛ տխրիր, մարդ Աստծո։ Մարմինդ է ծերանում։ Հոգիդ ջահել է մնում, ջահե՜լ։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ