Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Քանի դեռ Թուրքիան օգտագործվում է Պեկինի և Մոսկվայի դեմ գլոբալ մրցակցության խաղում, նրա տարածաշրջանային կշիռը մեծանալու է

Քանի դեռ Թուրքիան օգտագործվում է Պեկինի և Մոսկվայի դեմ գլոբալ մրցակցության խաղում, նրա տարածաշրջանային կշիռը մեծանալու է
29.11.2025 | 15:07

Վերջին օրերին հաճախ է քննարկվում, թե ինչու է ԱՄՆ-ը Հարավային Կովկասի գործընթացները դիտարկում թուրքական (թյուրքական) գործոնի տեսանկյունից։ Իրականում սա բավականին պրագմատիկ հաշվարկ է ամերիկյան արտաքին քաղաքականության համատեքստում և մեծ պատկերի միայն մի մասն է։ ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես բնական պատնեշ, հակակշիռ և մրցակից Վաշինգտոնի հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի (միանշանակ՝ նաև Իրանի) դեմ։ Այսինքն՝ ուժեղ Թուրքիան (ներգրավված նաև թյուրքական աշխարհի գաղափարախոսական հենքում) կարող է խնդիրներ ստեղծել Մոսկվայի և Պեկինի համար՝ սկսած Հարավային Կովկասից և Սևծովյան տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը կենսական շահեր ունեն։

Հետևաբար, Վաշինգտոնը ձևավորում է

խոչընդոտներ, պատնեշներ և լրացուցիչ մարտահրավերներ իր մրցակիցների համար։ Սա բնական աշխարհաքաղաքական մրցակցություն է, որն առկա է գլոբալ տերությունների միջև։ Այդ տրամաբանությամբ՝ թյուրքական ազդեցության աճը բխում է Վաշինգտոնի շահերից այնքան ժամանակ, քանի դեռ այն խնդիրներ է ստեղծում Պեկինի և Մոսկվայի համար։ Միաժամանակ, Վաշինգտոնը ստեղծում է նոր գործիքներ Թուրքիային վերահսկելի ազդեցության տակ պահելու համար և շարունակում է կիրառել ավանդական մեխանիզմները։

Նման մոտեցում Վաշինգտոնը ունի նաև Հնդկաստանի նկատմամբ՝ Դելին դիտարկելով որպես բնական հակակշիռ Չինաստանի դեմ, որքան էլ այդ մոտեցումը դժգոհություն առաջացնի Հնդկաստանում։

Այսպիսով, քանի դեռ Թուրքիան օգտագործվում է Պեկինի և Մոսկվայի դեմ գլոբալ մրցակցության խաղում, նրա տարածաշրջանային կշիռը մեծանալու է՝ կլանելով մաքսիմումը (լինի դա Արցախ, Սիրիա, միջանցքներ ու ճանապարհներ, ազդեցություն թյուրքական պետություններում և այլն:) Ինչ վերաբերում է մեզ, ապա Հարավային Կովկասում զսպման ու հակակշռման մեխանիզմների բացակայության պայմաններում այս բնական գործընթացը շարունակվելու է մինչև բալանսի վերականգնումը:

Ինչպես ասում են՝ «свято место пусто не бывает»:

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ

Դիտվել է՝ 10911

Մեկնաբանություններ