«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Այս մթնոլորտը սկսում է համատարած բոլորին հոգնեցնել

Այս մթնոլորտը սկսում է համատարած բոլորին հոգնեցնել
23.12.2025 | 13:50

Հերթական պարտադրված պառակտումն արդեն փաստ է։ Սև ու սպիտակից սկիզբ առածը հասավ թավշյայի էվոլյուցիոն հանգրվանին։

Կա հասարակություն, որը Մայր Աթոռի դռան մոտ նույնիսկ խոր շնչել չի համարձակվում՝ գիտակցելով, թե որտեղ է գտնվում, և կա հասարակություն, որը քացի է տալի այդ դռանը։

Դիտմամբ եմ երկրորդ դեպքում օգտագործում «հասարակություն» ձևակերպումը, թեև դրանք հատահաշվարկով են։ Ասում եմ «հասարակություն», որովհետև նրանց թիկունքում պարտադրված կեղծ պատարագ գնացողներն են, դրանք լայքողները, լռողները, ըստ միջավայրի խոսողները, հարկ եղած դեպքում՝ լրիվ այլ բան անողները, « դե մենք ինչ կարանք անենք» ասողները։

Մեծ հաշվով, արդեն տեսակների պայքար է, ու Մայր Աթոռի պաշտպանները (Մեծ հասարակությունը) պիտի գիտակցեն, որ իրենց դիմաց հաճախ թրաֆիքինգի զոհեր են։ Մենք պիտի նրանց պաշտպանությունը նույնպես դիտարկենք մեր կարևոր անելիքի շրջանակներում։ Հանրային համերաշխությունը, որն այսօր փշրված է, պետք է վերականգնել ոչ միայն «մեր կողմի», այլև՝ հենց նրանց իրավունքների պաշտպանության համար։

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց։ Փաստորեն, կա նաև «տիրադավության հանգստյան օր» հասկացություն։ Իմ տպավորությամբ՝ այս մթնոլորտը սկսում է համատարած բոլորին հոգնեցնել։ Մարդիկ համատարած ուզում են հանգիստ կյանք, որ իրենց չպարտադրեն անել իրենց խղճի դեմ քայլեր։ Մնում է՝ քաղաքական ուժերն այս ամենակարևոր պահը ֆիքսեն ու հանրությանը ուղղված ճիշտ բանաձևերով ապահովեն այս փուլի ավարտը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4928

Մեկնաբանություններ