Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

«Միութիւն ի կարեւորս եւ սէր՝ յամենայնի»

«Միութիւն ի կարեւորս եւ սէր՝ յամենայնի»
24.12.2025 | 10:48

Երախտագիտություն, գնահատանք եւ օրհնություն Հայ Ազգային Կոնգրեսին՝ իր պետականամետ եւ ազգակերտ, շիտակ եւ որոշ դիրքորոշման եւ կեցվածքի համար:

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի միակ Ազգային Եկեղեցու եւ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ ա՛յս նախանձախնդիր եւ հոգատար վերաբերմունքը պետք է օրինակելի լինի ամենքի համար:

Կսիրեմ հուսալ, որ մեր Հայրենի երկրի թե՛ պետական, թե՛ հասարակական ու քաղաքական, թե՛ մնացյալ բոլոր բնագավառների այրերը, գործիչներն ու ներկայացուցիչներն ամեն ինչից վեր կդասեն ազգային, եկեղեցական ու պետական գերագույն շահերը եւ երբեք թույլ չեն տա, որ աստվածակառույց Սուրբ Էջմիածնի աղոթական, խաղաղարար ու սիրազեղ մթնոլորտը խաթարվի:

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք, սիրելիներ, դարերի հոլովույթում մեզ ուղեկցած եւ փրկած ու ապրեցրած նշանաբանով՝ «ՄԻՈՒԹԻՒՆ Ի ԿԱՐԵՒՈՐՍ ԵՒ ՍԷՐ՝ ՅԱՄԵՆԱՅՆԻ»:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ․Գ․

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր աջակիցներին և համակիրներին մեզ հետ միասին մասնակցելու դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող այս տարվա վերջին կիրակնօրյա պատարագին։

Հայ Ազգային Կոնգրես

Դիտվել է՝ 4793

Մեկնաբանություններ