ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Կարծում եմ՝ այս սցենարին իրանցիները պատրաստ էին

Կարծում եմ՝ այս սցենարին իրանցիները պատրաստ էին
12.01.2026 | 13:09

Իրանի և Իսրայելի միջև 2025 թվականի հունիսի 13-ի ռազմական հակամարտությունից հետո մի քանի անգամ առիթ եմ ունեցել իրանցի գործընկերների հետ քննարկելու «հունիսի 13»-ի իրական նպատակները, խորքային խնդիրները, որոնք փորձում էին լուծել Իսրայելն ու ԱՄՆ-ը:

Ես վստահ էի, որ Իրանի դեմ Իսրայելն ու ԱՄՆ-ը փորձարկում են պաշտպանունակության «ճանաչողական գործողություն», որի նպատակն է հնարավորինս թուլացնել Իրանին, ճանաչել ուժեղ և թույլ կողմերը մինչև վճռական բախումը:

Ճիշտ այդպիսին էր 2016-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված 4-օրյա ռազմական գործողությունների բուն նպատակը:

ՈՒ հետաքրքիրն այն է, միայն ես չէի, որ էդպես էի կարծում: Ավելին՝ երկրի ներսում խժդժությունների սցենարով իշխանության տապալման փորձը ամենահավանական սցենարն էր դիտարկվում:

ՈՒստի, կարծում եմ, որ այս սցենարին իրանցիները պատրաստ էին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ