Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հայ բանտարկյալներին Աստվածաշունչ չի թույլատրվում փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Հայ բանտարկյալներին Աստվածաշունչ չի թույլատրվում փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են
20.01.2026 | 15:06

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին:

«Դա քրիստոնյա հայերի դատավարություն է։ Քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է․ սա են մեզ ցուցադրում նաև կրոնական սիմվոլներին առնչվող մի շարք հարցեր։ Թեև որոշ գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչ, և սա բացատրություն չունի։ Թե՛ Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել, թե՛ այլ բանտարկյալներին։ Կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել է դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են»,- մանրամասնել է իրավապաշտպանը։

Lamedia.am –ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ