«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Ադրբեջանական սարքովի պատմության մեջ հայն ու Հայաստանը ներկայացվում են որպես թշնամի

Ադրբեջանական սարքովի պատմության մեջ հայն ու Հայաստանը ներկայացվում են որպես թշնամի
14.02.2026 | 17:15

Ադրբեջան անունով արհեստածին պետության բռնապետը մի ձեռքով խաղաղության պայմանագրի թուղթն է թափահարում, մյուս ձեռքով՝ ստորագրում տարատեսակ հայատյաց ծրագրերի ֆինանսավորման թղթի տակ։

Ամենաբարձր մակարդակակով մանկապարտեզներում, դպրոցներում ուշադրությունը հատուկ սևեռում են թշնամու կերպարի վրա։ Այդ կերպարը կերտում են, ոչ ավել-ոչ պակաս, հայից։ Ինչպես իրենց պետությունն է արհեստածին, այնպես էլ՝ պատմությունը, բայց հենց այդ պատմությունով էլ սկսվում է թշնամության գիտական քարոզը։ Ադրբեջանական պատմության մեջ, բոլոր գլուխներում, բոլոր դրվագներում հայն ու Հայաստանը ներկայացվում են որպես թշնամի, որպես վտանգ ներկայացնող, որպես եկվորներ։

Այսօր եկել հասարակություն են խաղացնում, թե բա՝ քաղհասարակության միջոցով ուզում ենք քարոզել խաղաղություն։ Մեկը չկա ասի՝ սկզբում ձեր դասագրքերը վերանայեք, ձեր մանկապարտեզների և դպրոցների միջոցառումների սցենարները վերանայեք, բեմականացումները վերանայեք, որտեղ հային սպшնելը հերոսացվում է։

Հա, ի դեպ, էն մարդասպшն ռամիլին ո՞ր արժանիքի համար եք հերոսացնում։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3502

Մեկնաբանություններ