«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երևա՛նն է խոսում…

Երևա՛նն է խոսում…
13.04.2026 | 11:58

ՎԵՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

12.04.1928, Փարաքար - 24.07.2017, Երևան

Հաղորդավար, ասմունքող,

ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

1-ին աստիճանի մեդալակիր…

Մա՛րդ:

Անհատականությո՛ւն:

Մարդկայնության ու արհեստավարժության անբավ շտեմարան. սովորի՜ր ու սովորիր՝ եթե խելամտություն ունես և բարեպատեհությունից օգտվել գիտես:

Երևանի թատերական ինստիտուտում Արմեն Գուլակյանի արվեստանոցն էր ավարտել, բեմական խոսք էր ուսումնասիրել-սովորել Հրաչուհի Ջինանյանից ու Հայկուհի Գարագաշից, դերասանուհի դառնալու երազանք ուներ, բայց ինստիտուտն ավարտելուց հետո Հեռուստառադիոպետկոմ եկավ ու մինչև կյանքի վերջն անմնացորդ ծառայեց եթերին՝ թե՛ Հայրենիքի, թե՛ աշխարհասփյուռ հայության մեջ մայրենիի ունկնդրման բերկրանքը սփռելով։

Բախտավոր ենք ու երջանիկ, որ տասը տարուց ավելի, միասին ենք աշխատել՝ նույն ստուդիայում, նույն միկրոֆոնների առաջ, ունկնդիրների արդեն նոր սերունդների համար՝ Հայաստանում և աշխարհասփյուռ հայության օջախներում մայրենին հնչեցնելով:

Չեմ մոռանում:

Պայծա՛ռ եմ հիշում:

Շնորհակալությա՜մբ եմ հիշում:

ՈՒ, հաստատ, ո՛չ միայն ես :

Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 11633

Մեկնաբանություններ