ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Չափազանց դժվար է միաժամանակ լինել մասամբ՝ գիշատիչ, մասամբ՝ «արդարամիտ»

Չափազանց դժվար է միաժամանակ լինել մասամբ՝ գիշատիչ, մասամբ՝ «արդարամիտ»
03.05.2026 | 17:43

Շատ հետաքրքիր է տեսնել, թե հարաբերականության տեսության աշխարհաքաղաքական բնույթի կարիկատուրային տարբերակը ինչ արագությամբ է ներկայում հարաբերական թույլի վերածված նախկին հարաբերական ուժեղներին դարձնում «արդարության» ջատագով։

Ուժը անդառնալիորեն կորցրած նախկին աշխարհակալ գիշատիչները կարծում են, որ «Աշխարհը չպետք է դառնա գիշատիչների համար որսատեղի»։

Նրանք կարծում են նաև, որ «զարմանալիորեն» միջազգային իրավունքը զիջել է իր տեղը ուժեղի իրավունքին։

Բայց մյուս կողմից էլ, իրականում թույլ լինելով հանդերձ, նրանց ասածների ու արածների հետևից ցցվում են նախկին գիշատչի ականջները, քանի որ համապատասխան մենթալիտետային իներցիան շարունակում է ապրել հին հիշողություններով։

Բայց նաև արդեն այնքան թույլ են, որ դարձել են միայն թույլերին հատուկ «արդարության» ջատագովներ։

Մյուս կողմից էլ, մենթալիտետային իներցիա ասածը բազմադեմ կենդանի է, և նախկին փառքի, հզորության ու հարստության մասին հիշողությունները նմաններին դարձնում են նաև պատերազմի հրձիգներ։

Հենց այդ պատճառով է ԵՄ-ը բոլոր միջոցներով շարունակում զինել Ուկրաինային և ինքն էլ՝ վերազինվել։

Հիրավի, շատ դժվար բան է միաժամանակ լինել մասամբ գիշատիչ, քանի որ ուժ չունես, և, մասամբ էլ «արդարամիտ», քանի որ, իներցիայով ապրող ամբիցիաների հետ համեմատած, արդեն շատ թույլ ես։

Չափից դուրս մեծ ամբիցիաները և թուլությունն էլ պարզապես անհամատեղելի են, և այդ ուղղությամբ թափած անիմաստ ճիգերն էլ դառնում են պլատֆորմ կամ հարթակ հետագա թուլացման համար։

Ամբիցիաների հետ կապված հարցի մեխն այն է, որ դրանք արդարացված են միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ ուժը գերազանցում է խոշոր նպատակներին, իսկ հակառակ դեպքում, երբ ամբիցիան է գերազանցում ուժին, այն էլ՝ բազմապատիկ անգամ, ինչպես, օրինակ, մեր դեպքում, այն կործանարար է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4188

Մեկնաբանություններ