Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

TRIPP կոչվածը «Զանգեզուրի միջանցքն» է

TRIPP կոչվածը «Զանգեզուրի միջանցքն» է
14.06.2026 | 11:15

Փադտորեն, Հայաստանի տարածքում իրականացվող այս ծրագիրը ԱՄՆ֊ն ու Ադրբեջանն իրար հետ են քննարկում և Հայաստանից նույնիսկ մի «մաքրողի» չեն հիավիրել, որ ցույց տան, որ Հայաստանին բանի տեղ դնող կա...

Հենց սա է ապացույցն այն ՓԱՍՏԻ, որ TRIPP կոչվածը դա «Զանգեզուրի միջանցքն» է, որի 74% ֊ը տրված է ԱՄՆ֊ին և Վաշինգտոնն էլ դրան վերաբերող հարցերն առանց մեզ է քննարկում։

Նիկոլի և նիկոլականների բոլոր հայտարարությունները, թե բա TRIPP-ի վերաբերյալ գործելու են մեր օրենքները, ուղղակի ծիծաղելի են։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3748

Մեկնաբանություններ