Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քաղաքական խրտվիլակներից ամենածիծաղաշարժին ներկայացնում եք, որ ի՞նչ անեք

Քաղաքական խրտվիլակներից ամենածիծաղաշարժին ներկայացնում եք, որ ի՞նչ անեք
15.07.2026 | 11:47

1․ Եթե Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ապա մենք նրանց հետ ճանապարհ չունենք անցնելու։

Սա էմոցիա չէ, ոչ էլ երազխաբություն, սա փաստ է։ Մենք բոլոր ռեսուրսներն ունեինք աշխարհում համախմբվելու և պարտադրելու, «հրեական բանաձևով», բայց մենք կուչ եկանք և կրկին ազգի պարանոցը դեմ տվեցինք յաթաղանի բերանին այն հույսով, որ Բարձր դուռը ողորմած կգտնվի ավելին քան ռուսաց Ցարը։ Սակայն սա երկար պատմություն է, որովհետև ներկա պահին վիլայեթի և գուբերնիայի արանքում ճզմվում է ազգային ինքնությունը և անէանում Հայրենիքի գաղափարը։

2. Ռուբենին փոխարինող են գտել, որը կարող է լինել ոչ այլ ոք քան ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, որը պետք է ներկայացնի Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ավելի անլուրջ, թույլ և թշվառ կերպար թավշյա թափառաշրջիկները չէ՞ին կարող գտնել։

3. Օրինակ՝ Վահան Կոստանչին Սերդար Քըլըչի հետ հանդիպելիս ի՞նչ ազդեցություն պետք է թողի կամ համատեղ ճաշկերույթի ժամանակ բացի Աթաթուրքի կենացը հոտնկայս խմելուց կհամարձակվի՞ արդյոք բաժակ բարձրացնել Անդրանիկ փաշայի համար, թե՞ կառաջարկի խմել հայոց պետականության խորհրդանշական երկսապատի՝ Էրդողանի և Ալիևի հավերժական եղբայրության և նրանց թյուրքական ստվերում հայ ժողովրդի բարեկեցության համար՝ հայցելով ներողամտություն, որ Մասիսն ու Սիսն ենք «թյուրիմացաբար» համարել մերը։

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Հ.Գ.

Եթե անգամ դուք ընտրել եք թյուրքական բևեռը քաղաքական խրտվիլակներից ամենածիծաղաշարժին ներկայացնում եք, որ ի՞նչ անեք։ Ախր դա փրփրագմփիկի խցանի պայթյունից մկան ծակը տասը միլիոն լիրայով կամ «հիպոթեկով» կառնի և ողջ ազգին կխայտառակի մի ակնթարթում:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ