Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն կպայթեցնի Հայաստանի բարենպաստ բազմավեկտոր արտաքին քաղաքականության միֆը

ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն կպայթեցնի Հայաստանի բարենպաստ բազմավեկտոր արտաքին քաղաքականության միֆը
19.09.2026 | 12:21

ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը ձեռնտու չի ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, քանի որ հանրաքվեի արդյունքով ԱՅՈ՝ ԵՄ-ին տարբերակը հաղթելու է։

Եվ ԱՅՈ-ն հաղթելու է ոչ թե այն պատճառով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը գիտի՝ ինչ է ԵՄ-ը և անհամբեր սպասում է դրա անդամ դառնալուն, այլ այն պատճառով, որ մեծամասնությունը քվեարկության չի գնալու։

Հանրաքվեի դեպքում ԵՄ-ի վստահ կողմնակիցները, մեկ մարդու նման, գնալու են քվեարկության։ Վստահաբար քվեարկության են գնալու ԵՄ-ի և եվրաինտեգրման սպառնալիքը գոնե ընդհանուր գծերով գիտակցող մարդիկ։ ԵՄ կողմնակիցներին գումարվելու է նաև իշխանական ռեսուրսը։ Իսկ ահա ժողովրդի այն հատվածը, որը կարող է բեկում մտցնել, չլինելով մոտիվացված, քվեարկության չի գնալու։

Բանն այն է, որ հանրաքվեի դեպքում օրենքով ստեղծվում են ԱՅՈ և ՈՉ քարոզչական կողմեր։

ԱՅՈ քարոզչական կողմը, ժողովրդին խաբելով, եվրաինտեգրումը ներկայացնելու է որպես պայծառ ապագա, որին մարդիկ կհասնեն, եթե կողմ քվեարկեն։

Իսկ ո՞ր ուժն է իր վրա վերցնելու ՈՉ-ի քարոզչությունը, ասելով ճշմարտությունը եվրաինտեգրման մասին՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք, ԵՄ-ի մասին էլ՝ որպես ավազակ, գաղութարար և այլասերումների ու պղծությունների որջ։ Ցավոք, նման ուժ Հայաստանում չկա։

Հետևաբար, ՈՉ-ի կողմը, ԱՅՈ-ի ագրեսիվ քարոզչության դիմաց, համարժեք քարոզչություն չի ներկայացնի և չի կարողանա մոտիվացնել անտարբեր մեծամասնությանը։ Եվ ԱՅՈ-ն կհաղթի։

Սակայն, ինչպես ասացի, ԱՅՈ-ի հաղթանակը հիմա ձեռնտու չի ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը։

Իշխանության մասով նախորդ հաղորդումներում պատճառը ասել էի։

Ընդդիմության մասով պատճառն այն է, որ հանրաքվեում ԱՅՈ-ի հաղթանակը կբերի Ռուսաստանի հետ հարաբերությունների անդառնալի քայքայմանը՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ Դա էլ, իր հերթին, կպայթեցնի Հայաստանի բարենպաստ բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին միֆը, և կգա այն գիտակցումը, որ ռուսական վեկտորն է այն միակ միջոցը, ինչն ապահովագրում է Հայաստանին, որպեսզի աշխարհաքաղաքական ջունգլիներում ուրիշների համար կեր չդառնա։

Քանի դեռ Հայաստանը ռուսական վեկտորի մեջ է՝ կիսատ-պռատ և այնքանով-որքանով, ապա բարենպաստ բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին միֆը Հայաստանում շարունակելու է ապրել, և դրանով կերակրելու են մեր ժողովրդին, մինչև հաջորդ աղետը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ