«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Տկարության ուրախությունը

Տկարության ուրախությունը
07.10.2026 | 00:01

Հոկտեմբերի 7

- Ո՛վ Փրկիչ, ներողամտությամբ նայիր մեզ, քանզի
Դու գիտես մեր բոլոր տկարությունները:
- Այո՛, գիտեմ ամեն ինչ: Լսել եմ` գթության ու մեղաց թողություն հայցող ձեր աղաղակները: Ձեր հուսաբեկ սրտից ելնող խուլ հառաչանքները: Օգնություն հայցող ձեր աղաչանքներն ու հեծեծանքները: Սխալների համար ապրած ձեր զղջումն ու վիշտը: Գիտեմ ձեր բոլոր թուլությունները:
Բայց այս իրադարձությունների մեջ Ես ձեզ հետ եմ: Իմ համակրանքը ձեր կողմն է: Իմ զորությունը ձեր կողմն է:
ՈՒրախացեք ձեր տկարությունների վրա, Իմ որդիներ: Իմ զորությունը հայտնվում է տկարության ժամանակ: Երբ դուք տկար եք, Ես զորավոր եմ: Զորավոր` օգնելու, բժշկելու, պաշտպանելու:
Վստահեք Ինձ, Իմ սիրելիներ: Ես ամեն ինչ գիտեմ: Ես ձեր կողքին եմ: Հզոր, միշտ կարող` փրկելու: Հենվեք Իմ սիրո թևին, ձեզ ապահով զգացեք:
Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ