«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Նոյեմբերի 9-ը մեզ ասում է՝ հույս մի դրեք հայտարարությունների ու համաձայնագրերի վրա, մի հավատացեք թշնամուն ու միջնորդներին

Նոյեմբերի 9-ը մեզ ասում է՝ հույս մի դրեք հայտարարությունների ու համաձայնագրերի վրա, մի հավատացեք թշնամուն ու միջնորդներին
09.11.2026 | 15:42

Հավատացեք ձեզ ու ձեր Աստծուն

2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ արդեն ստորագրվել էր ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը զինադադարի վերաբերյալ, դեռևս կային հայկական ջոկատներ ու մարտիկներ, որ շարունակեցին պայքարը, հուսալով, որ ոգեկան ու ռազմական բեկում կարելի է մտցնել ճակատում: Դժբախտաբար, դա տեղի չունեցավ, քանզի այդ հավատի ու մտայնության կրողները սակավ էին: Նրանք սակավ մնացին 2022թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանցիները բռնազավթեցին հայաստանյան մի շարք տարածքներ Սև լճի ուղղությամբ: Սակավ էին, երբ շրջափակվեց Արցախը և, ի վերջո, հայաթափվեց: Այսօր էլ դեռ սակավ են նրանք, ուստի շարունակվում է հայոց պարտությունը նոր ձևերով ու նոր ստորացումներով:
Ամեն մի պատմություն, հայերինս նույնպես, մեծատառերով գլուխներ է ունենում միայն պայքարի ուժով: Չկա պայքար, չկան և հաղթանակ ու մեծատառերով գլուխներ քո հիշատակարաններում:
Նոյեմբերի 9-ը ցույց տվեց, որ համաձայնագրերը գերազանցապես բառակույտեր են, որ կարելի է ցանկացած պահի արհամարհել ու մոռացության մատնել, փոփոխել կամ հետևել միայն առանձին՝ ձեռնտու դրույթների: Համաձայնագրերի վրա հույս դրած ազգերն ու պետությունները երկար կյանք չեն ունենում: Նոյեմբերյան այդ փաստաթղթից ոչինչ չստացան Հայաստանն ու Ռուսաստանը, իսկ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ՝ գրված-ստորագրվածից շատ ավելին: Քանզի հենց ադրբեջանցիներն անսացին գոյաբանական պայքարի իրական փիլիսոփայությանը և, անտեսելով հայտարարության բոլոր կետերը, համառորեն հետևեցին իրենց սահմանած ու ցանկալի նպատակակետերին: Եվ այդ ամենը հայկական մեծ կորուստների հաշվին էր:
Նոյեմբերի 9-ը մեզ ասում է՝ հույս մի դրեք հայտարարությունների ու համաձայնագրերի վրա, մի հավատացեք թշնամուն ու միջնորդներին, հավատացեք միայն ձեզ, ձեր ուժին ու երազանքերին: Ձեր Աստծու հետ միասին:

Հրանտ Ալեքսանյան
Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ