«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռեժիմն այնպես է անում, որ մարդիկ թքած ունենան քաղաքական գործընթացների վրա

Ռեժիմն այնպես է անում, որ մարդիկ թքած ունենան քաղաքական գործընթացների վրա
25.02.2025 | 12:37

Գերմանիայի այս արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 83.5%-ը:

Ինչքան Գերմանայի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, այնքան ընտրության մասնակիցների թիվը շատանում է: Սա գիտակից հանրության ցուցիչ է:

Համեմատության համար, Հայաստանում, վերջին մեծ՝ Երևանի ավագանու ընտրություններին, վերոնշյալ ցուցանիշը ընդամենը 28.4% էր: Ռեկորդային ցածր ցուցանիշ, երբ պետությունը աղետի մեջ և փլուզման եզրին է:

Ռեժիմն այնպես է անում, որ մարդիկ թքած ունենան քաղաքական գործընթացների վրա, ինչը նշանակում է՝ թքած ունենալ սեփական ներկայի և ապագայի վրա:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ