-
02.11.2020|
14:20
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Արարատ քաղաքում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ, հայտնում է ԱԻՆ-ը։
-
02.11.2020|
14:18
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Սասունցի Դավթի հրապարակում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը:
-
02.11.2020|
14:13
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչները: հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
-
02.11.2020|
14:07
Չեմ կարծում, թե ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։
-
02.11.2020|
14:01
Վարույթն իրականացնող մարմինը որոշել է Մուհռաբ Մուհամադ Ալ Շխերին ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
-
02.11.2020|
13:47
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1194-ով՝ հասնելով 93448-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 639-ով և հասել 56466-ի, իրականացվել է 2544 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 410524-ի:
-
01.11.2020|
21:52
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
-
01.11.2020|
15:12
Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 31-ին փակել են դեպի Գերմանիա միջպետական մայրուղին: Ակցիայի նպատակը հասարակության և լրագրողների ուշադրությունը հրավիրելն էր Արցախում ընթացող պատերազմի վրա:
-
01.11.2020|
15:06
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 441-ով՝ հասնելով 92254 -ի, գրանցվել է մահվան 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
31.10.2020|
20:51
Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Այսպիսով, մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ը` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: