-
27.11.2017|
19:23
«Բարսելոնը» պաշտոնապես հայտարարել է Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագրի կնքման մասին, համաձայն որի արգենտինացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչև 2020-2021 մրցաշրջանի ավարտը (նախորդն ավարտվում էր 2018-ին):
-
26.11.2017|
17:48
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան աղջկան Ջանինային, մեղադրում է այն բանում, որ նա քրոջ հետ օգնել է Դիեգոյի նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանին, իրենից 3,8 միլիոն եվրո գողանալու գործում:
-
24.11.2017|
07:56
Իսպանական Պալմա դե Մալյորկա քաղաքում ընթանում է ՖԻԴԵ-ի գրան պրիի վերջին՝ չորրորդ մրցաշարը, որին մասնակցում է նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Վեցերորդ տուրում մեր շախմատիստի մրցակիցն է եղել ռուս Պյոտր Սվիդլերը: Կողմերը խաղաղ դաշն են կնքել:
-
24.11.2017|
07:55
Ըստ Football Italia պարբերականի, Պերուում ցանկանում են օրինագիծ ընդունել, համաձայն որի, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է այսուհետ կառավարի պետությունը: Սա դեմ է ՖԻՖԱ-ի ընդունած կանոններին, ըստ որոնց, երկրների ֆեդերացիաներն անկախ գործող մարմիններ են:
-
24.11.2017|
07:54
Իրենց անպարտ մրցելույթների շարքը շարունակեցին լոկ «Մանչեստր Սիթին» ու «Պարի Սեն Ժերմենը»: Կարող էր նույնն անել և մանչեստրյան մյուս ակումբը, սակայն մրցաշարային այնքան էլ նախանձելի վիճակում չգտնվող «Բազելը» Ժոզե Մոուրինյոյի սաներին չթողեց այդ բանն անել:
-
21.11.2017|
13:20
Ռուս մենասահորդուհի Ալինա Զագիտովան ֆրանսիական Գրենոբլում անցկացված գրան պրիի մրցաշարի հինգերորդ փուլում շրջանցելով բոլորին` մեծահասակների մրցաշարում տարավ իր երկրորդ հաղթանակն ու որակավորվեց Նագոյայում (Ճապոնիա) կայանալիք այս մրցաշարի եզրափակչի մասնակցության համար (անցկացվելու է դեկտեմբերի 7-10-ին), որին նույնպես երկու հաղթանակով մասնակցելու է Եվգենյա Մեդվեդևան:
-
21.11.2017|
13:18
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, ռուսական ֆուտբոլում դոպինգի օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ստանալու համար, փնտրում է Գրիգորի Ռոդչենկովին:
-
21.11.2017|
13:14
Եվրոպական գերակումբների մեջ ունենալով ամենաթույլ խաղակցված կենտրոնը՝ «Մանչեստր Սիթին» շարունակում է իրար հետևից ծնկի բերել մրցակիցներին՝ վստահորեն գլխավորելով պրեմիեր լիգան: Այս անգամ նրա մրցակիցը «Լեստերն» էր, որը սեփական հարկի տակ պարտվեց 0:2 հաշվով:
-
17.11.2017|
11:57
Եվրոպայի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդունեց Սերբիայի ընտրանուն ու զիջեց նվազագույն հաշվով:
-
17.11.2017|
11:56
Ամերիկյան ամեն ինչի նկատմամբ նախանձախնդիր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են միջազգային ասպարեզում երկրի քաշն ու կշիռը պահպանելու համար: Թեպետ երկրի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցողների թվից, պարզվում է՝ դրան անուղղակիորեն մասնակցելու ելք կա: