-
13.02.2015|
11:53
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ու կանանց հերթական առաջնությունները: Մրցահարթակը նախ տրամադրվել է կանանց: Նրանք մրցել են յոթ քաշային կարգում, մասնակիցները եղել են քսանյոթը:
-
11.02.2015|
21:53
Բրիտանական «Metro»-ն հաղորդել է, որ «Լիվերպուլը» սկսել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:
-
10.02.2015|
12:52
Այս օրերին Անթալիայում ուսումնամարզական հավաք են անցկացնում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության միանգամից երեք թիմեր` «ՈՒլիսը», «Շիրակը», «Ալաշկերտը»:
-
10.02.2015|
12:51
Coachworldranking.com կայքէջը հանրությանն է ներկայացրել աշխարհի լավագույն մարզիչների թարմացված տասնյակը: Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր Կառլո Անչելոտին, ում հաջորդում է մադրիդյան մեկ այլ ակումբի` «Աթլետիկոյի» ղեկակալ Դիեգո Սիմեոնեն:
-
10.02.2015|
12:49
Հասարակածային Գվինեայում ավարտվեց աֆրիկյան ազգերի գավաթի ֆուտբոլի առաջնությունը: Եզրափակչում մրցեցին Կոտ դ’Իվուարի ու Գանայի ընտրանիները: Հանդիպման հիմնական ժամանակը կողմերից և ոչ մեկին առավելություն չտվեց, նույնը եղավ և լրացուցիչում:
-
10.02.2015|
12:46
Անվիճելի է, որ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների անցած հանգստյան օրերի առաջնությունների թիվ մեկ հանդիպումը մադրիդյան դերբին էր «Աթլետիկո»-«Ռեալ» կատարմամբ, թեև ուշադրության արժանի ուրիշ բախումներ էլ եղան` անկախ նրանից, թե մրցակցողներն աղյուսակի որ հորիզոնականում էին գտնվում:
-
06.02.2015|
13:17
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է «Եվրոպա-2017»-ի ֆուտբոլի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ընտրանին հայտնվել է հինգերորդ խմբում, մրցակիցներ է ունենալու Դանիայի, Ռումինիայի, ՈՒելսի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի ընտրանիներին:
-
06.02.2015|
13:15
Մարզադաշտերի վերանվանման ցավը ոնց որ թե հիմնավորապես է կպել իսպանական ֆուտբոլին: Ընթերցողը պիտի որ մոռացած չլինի. օրեր առաջ էինք գրել Մադրիդի «Ռեալի» հանրահայտ «Սանտյագո Բեռնաբեուի» մասին, ու ահա նոր լուր: Վերանվանման գործընթացի մեջ է հայտնվել նաև «Բարսելոնի» «Կամպ Նոուն»:
-
06.02.2015|
13:14
Հասարակածային Գվինեայում ավարտին է մոտենում աֆրիկյան ազգերի գավաթի ֆուտբոլի առաջնությունը:
-
06.02.2015|
13:13
Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում Լևոն Արոնյանը երրորդ տուրում պարտություն է կրել իտալացի Ֆաբիանո Կարուանայից ու գտնվում է աղյուսակի վերջնամասում: Սպիտակ խաղաքարեր ունեցող մրցակցի առաջ մեր գրոսմայստերը զենքերը վայր է դրել քառասուներորդ քայլին: Սա երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո Արոնյանի առաջին պարտությունն էր: