Հայաստանյան երկու գրոսմայստերներ՝ անվանի Լևոն Արոնյանն ու Զավեն Անդրիասյանը, մասնակցում են Speed Chess Championship հեղինակավոր մրցաշարին (այն կազմակերպել է Chess.com կայքը), որի մրցանակային ֆոնդը 55 հազար դոլար է: Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ:
Միլանում շարունակվող Մ17 և Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին շահեց երկրորդ ոսկե մեդալը: Այս անգամ ուրախացնողը գյումրեցի Հարություն Գրիգորյանն էր (մարզիչ՝ Հովհաննես Շահնազարյան), որը մասնակցում էր 77 կիլոգրամայինների մրցավեճին:
Միլանում մեկնարկել է ծանրամարտի Մ17 և Մ15 տարեկանների 2018 թ. Եվրոպայի առաջնությունը: Դեռահասների մրցապայքարում Հայաստանը ներկայացված է եղել երկու մարզիկով՝ Գոռ Սահակյանով ու Ժորա Սարգսյանով:
Համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերսերիայի եզրափակչի շրջանակներում Մոսկվայում ռուսաստանցի Մուրադ Գասիևն ու ուկրաինացի Ալեքսանդր ՈՒսիկը մրցել են իրար հետ:
Նոր մրցաշրջանում Կիլան Մբապեն 29 համարի մարզաշապիկը «Պարի Սեն Ժերմենում» կփոխարինի յոթ համարի մարզաշապիկով: Նախորդ տարիներին փարիզյան ակումբում այն պատկանել է բրազիլացի Լուկաս Մոուրեին, որն այս տարվա հունվարին տեղափոխվել է անգլիական «Տոտենհեմ»:
Հավանականությունը չափազանց մեծ է, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գոլովինի «Չելսի» տեղափոխվելու դեպքում «ազնվականների» շարքերը կլքի Վիլիանը: Ի միջի այլոց այնպես չէ, թե բրազիլացին հարկադրված է կատարելու այդ քայլը: Բնավ:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...