-
19.09.2014|
01:33
...թե ընդդիմության խոստացած թեժ աշունն իրականում իշխանության մեջ ու նրա իսկ ձեռքով է իրականացվում: Վերջիններս են ավելի շատ ակտիվ գործողություններ նախաձեռնում ինչպես արտաքուստ, հանրության համար, այնպես էլ կուլիսային, սեփական մարդկանց այսօրվանից «հավաքագրելով»:
-
12.09.2014|
11:20
...թե ԲՀԿ-ին այս իշխանությունից պոկել-առանձնացնելու ՀԱԿ-ի, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի «ծանր» գործին մի բեռ էլ է ավելացել:
-
09.09.2014|
00:31
...թե վերջերս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեփական նախարարությունում կադրային լուրջ «նվաճում» է գրանցել, «հայտնաբերելով», որ «իր» նախարարության աշխատանքները բարելավելու գործում պակասում է դստեր օգնությունը:
-
05.09.2014|
00:37
...թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի վերջին «ակտիվացումները», ազատամարտիկների հետ հանդիպումները և նրանց, ըստ էության, ԲՀԿ-ի շուրջ «ամբարելը» խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին ու հատկապես գեներալներ զույգին` Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին:
-
25.07.2014|
00:40
...թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խանութում սննդի գները կրկին «թռել» են։ Այս մասին մենք ժամանակին «ասել» էինք, որից հետո իրավիճակն առժամանակ շտկվեց, բայց այսօր կրպակատերերը վերստին անցել են հին մեթոդներին։
-
22.07.2014|
00:33
...թե Սորոսի և արևմտյան հիմնադրամների հետ աշխատող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դեմարշն ու «պատերազմը» կրթության նախարարության «հանդեպ» բավականին հետաքրքիր ընթացք են ստանում:
-
18.07.2014|
00:37
...թե բանակում ձվի և մսի մատակարարումն իրականացնում է հայտնի պաշտոնյային պատկանող ընկերությունը։ Նախկին զինդատախազ, այսօր արդեն գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Գևորգ Կոստանյանին պատկանող «Էլիտ կապիտալ» ընկերությունը շահել է բանակին այդ սննդամթերքները մատակարարելու տենդերը։
-
15.07.2014|
00:15
...թե ռուսաստանաբնակ մեծահարուստ Արա Աբրահամյանն ուկրաինական դեպքերից հետո քուն ու դադար չունի, քանի որ հայտնվել է «աշխարհաքաղաքական» զարգացումների կենտրոնում։
-
11.07.2014|
00:39
... թե Սամվել Ալեքսանյանը շատ «շնորհակալ» հոգի ունի: Ապարանը տարին մեկ օղու մեջ լողացնող օլիգարխը, իրեն տրված օղու հարկային արտոնությունների դիմաց, սկսել է կառավարությանը ոչ հաճո կայքերից հանել իր գովազդային «վահանակները»:
-
08.07.2014|
00:32
...թե պաշտպանության նախարարի առանձնասենյակում չհայտնաբերված «ռումբի» ահազանգ-ներկայացումը հետևյալ բացատրությունն ունի. քանի որ Սեյրան Օհանյանը համարվում է Սերժ Սարգսյանի ամենահավանական իրավահաջորդներից մեկը, իրավահաջորդության մյուս «հավանականները» փորձել են այդ «ահազանգով» հասկացնել, որ իրենք, ախր, հե՛չ համաձայն չեն նման որոշման հետ: