-
18.09.2014|
16:37
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում ազգային պատկերասրահում կբացվի ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» (Peace of Art) խորագրով՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
18.09.2014|
12:38
«Գրական տապան- 2014» միջազգային փառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի և IBBY International-ի աջակցությամբ սեպտեմբերի 18-ից 23-ին Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը:
-
18.09.2014|
12:36
Այսօր ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Սլովակիայի օպերային աստղերը Հայաստանում» խորագրով համերգային երեկոն: Ելույթ կունենան Սլովակիայի օպերային թատրոնի մեներգիչները` Մարտինա Մասարկովան (սոպրանո), Թերեզիա Կրուզլիակովան (մեցցո-սոպրանո), Պավոլ Բրեսլիկը (տենոր) և Ռոբերտ Պեչանեցը (դաշնամուր):
-
18.09.2014|
12:32
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, սեպտեմբերի 16-17-ին տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով:
-
17.09.2014|
17:06
Այսօր գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը:
-
17.09.2014|
15:09
Այսօր հրավիրված «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով սեմինարի ժամանակ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը անդրադարձավ ՆԱՏՕ-ի՝ վերջերս կայացած գագաթնաժողովին: Նա նշեց, որ 1997 -ից ի վեր սա առաջին մեծ գագաթնաժողովն էր, որին մասնակցում էր 67 երկիր:
-
17.09.2014|
12:21
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։
-
17.09.2014|
12:16
«Մենք անհանգստացած ենք սպառազինությունների կուտակման փաստից, ինչը սպառնում է խաղաղությանը և արդյունավետ բանակցություններին»,- Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչքա՞ն են անկեղծ Մոսկվայի խաղաղար ջանքերը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին:
-
17.09.2014|
12:13
Գերագույն ռադան Կիևում և Եվրախորհրդարանը Ստրասբուրգում միաժամանակ գումարած նիստերում վավերացրել են ՈՒկրաինայի և Եվրամիության Ասոցացման պայմանագիրը։
-
17.09.2014|
12:10
ՌԴ անվտանգության ուժերը խուզարկել են Ղրիմի թաթարների մեջլիսը և անդամներից մեկի տունը։ 10 ոստիկան ու զինվորական համազգեստով 6 զինված ու դիմակավորված անձինք Սիմֆերոպոլում շրջապատել են մեջլիսի շենքն ու թույլ չեն տվել մարդկանց ելումուտը։
ւ «փոխհատուցվածները»