-
29.05.2014|
11:15
ՈՒկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ ղեկավարներին խնդրել է հետաձգել ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ գրել է Wall Street Journal-ը՝ հղում անելով դիվանագետներին:
-
29.05.2014|
11:13
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ներգործելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա, կարողացավ Ռուսաստանին մեկուսացնել միջազգային ասպարեզում՝ Ղրիմի միացումից հետո:
-
29.05.2014|
11:11
Կրեմլը պաշտոնապես հաստատում է, որ մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ծրագրում են ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
-
29.05.2014|
11:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
-
29.05.2014|
11:08
Ռուսաստանը կկոտրի Հայաստանին Ղարաբաղի հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին Հայաստանի խոչընդոտների մասին խոսակցություններին և այն դիտարկումներին, թե Կրեմլն այլևս հետաքրքրված չէ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների ընդլայնմամբ:
-
28.05.2014|
16:34
Մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում, արդեն 19-րդ անգամ մեկնարկել է «Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնը: Միջոցառման բացման պատասխանատվությունը վստահվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին:
-
28.05.2014|
16:31
Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 28-ին, աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու մայիսի 29-ին Աստանայում տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
-
28.05.2014|
13:17
Այսօր` ժամը 21:00-ին, տեղի կունենա Sharm Pictures-ի արտադրության 2 նոր փաստավավերագրական ֆիլմի ինտերնետային պրեմիերա: Առաջինը կոչվում է «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը», որտեղ ներկայացվում է Երևանի պատմությունը` վաղնջական դարաշրջաններից մինչև մեր ժամանակները:
-
28.05.2014|
13:05
«ՈՒկրաինացիները պայքարի սխալ մեթոդ ընտրեցին` ընկնելով ռուսների լարած թակարդը», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Լեհաստանի նախկին նախագահ, լեգենդար «Սոլիդարնոստ» արհմիության հիմնադիր Լեխ Վալենսան:
-
28.05.2014|
13:03
96 տարի առաջ Հայ ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ վերականգնելով դարեր առաջ կորսված Հայաստանի անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական մաքառման և փառահեղ հաղթանակի շնորհիվ: