02.12.2013|
12:07
Վաղ առավոտից քաղաքացիական ակտիվիստների մի իսկական որս է սկսվել Երևանում: Բերման են ենթարկվել Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նրանք ոստիկանություն են տարվել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց խոսքի ազատության իրավունքը իրացնելու` «Ոչ Մաքսային գաղութացմանը» գրությամբ պաստառներ փակցնելու համար: